Այսօր՝ փետրվարի 20-ին, շղթայական խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Lexus մակնիշի 35 PN 645 համարանիշի, Porsche Cayenne մակնիշի 01 AP 099 համարանիշի և BMW մակնիշի 36 MX 444 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Աղբյուրը նշում է, որ 3 ավտոմեքենաներն էլ դարձել են գրեթե ոչ շահագործելի: