Մագադանում փետրվարի 20-ի առավոտյան Ան-2 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել օդաթռիչքարանում վերթիռ կատարելիս, քանի որ չի կարողացել բարձրություն հավաքել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մագադանի մարզի գլխավոր վարչությունում։
«Ինքնաթիռն ընկել է վերթիռ կատարելիս: Այնտեղ եղել Է 14 մարդ»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը: Մարզի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 11 ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ: Միջադեպի հետեւանքով տուժել է յոթ մարդ: Ինքնաթիռը պատկանում Է մասնավոր ընկերության: