Մոնրեալի Լա Պրերի արվարձանում առավազն 69 մարդ է տուժել 200 ավտոմոբիլի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետեւանքով: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել է CBC:
Վթարը տեղի է ունեցել արագընթացիկ խճուղիներից մեկում ձյունահողմի պատճառով վատ տեսանելիության պայմաններում: Ոստիկանության տվյալներով՝ առնվազն երկու մարդ գտնվում Է օրհասական վիճակում: Վթարի վայրից դուրս Է բերվել 150 մարդ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են հայտնվել, մասնավորապես, ավելի քան 10 բեռնատար, մեկ բենզատար, ինչպես նաեւ երթուղային և դպրոցական ավտոբուսներ, որոնցում մարդիկ են եղել: Նախնական գնահատմամբ՝ շուրջ 50 ավտոմոբիլ ենթակա չէ վերականգնման։