Չինաստանում փետրվարի 20-ի տեղական ժամանակով 00:00-ին դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 74 հազար 576, մահացու ելք Է արձանագրվել 2 118 դեպքում, հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 394-ով, մահացու դեպքերինը՝ 114-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 108 մարդ:
Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 56,3 հազար մարդ, ավելի քան 11,86 հազար հիվանդի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 16 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից: