Ֆրանսիայի կառավարությունը սահմանել է Ֆրանսիայի «Ֆեսենհայմ» հնագույն ատոմակայանի երկու ռեատորների կանգնեցման ստույգ ժամկետները՝ այս տարվա համապատասխանաբար փետրվարի վերջին և հունիսի վերջին: Համապատսախան կարգադրությունը փետրվարի 19-ին հրապարակվել է Journal officiel պետական պաշտոնական բանբերում։
«Այդ իրադարձությունն (…) առաջին քայլն է Ֆրանսիայի Էներգետիկական ռազմավարության մարմնավորման ուղղությամբ, որը նպատակամղված է միջուկային և վերականգնվող ԷլեկտրաԷներգիայի միջև հավասարակշռության աստիճանական հաստատմանը՝ էլեկտրաէներգիայի արտադրությունից վնասակար արտանետումների կրճատման պայմաններում՝ մինչեւ 2022 թվականը ածխային էլեկտրակայանների փակման շնորհիվ»,- ընդգծված Է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը փետրվարի 19-ին բերում է France Info ռադիոկայանը: «Ֆեսենհայմ» ԱԷԿ-ը՝ Ֆրանսիայի հնագույն գործող ատոմակայանը, գտնվում է երկրի հյուսիս – արևելքում՝ Էլզասի տարածաշրջանում: Իր շահագործման ժամկետի վաղեմության պատճառով (շարք է մտել 1977 թվականի հունվարի 1-ին) այն բազմիցս քննադատության օբյեկտ է դարձել բնապահպանների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: