Բելառուսական ընդդիմությունը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի զանգվածային ցույցերի մեկնարկի մասին է հայտարարել ։ «Բելառուսական քրիստոնեական դեմոկրատիա» չգրանցված կուսակցության համանախագահ Պավել Սևերինեցի խոսքերով, դրանք կսկսվեն ընտրությունների մասին հայտարարելուց մի քանի օր անց, գրում է «Բելոռուսկի պարտիզան» թերթը։
Նրա խոսքերով, Լուկաշենկոն պետք է թողնի նախագահական աթոռը։ «Մեր տվյալներով նրա աջակցությունը 12-18 տոկոս է կազմում։ Ինչ յոթերորդ ժամկետի մասին կարող է խոսք լինել, մարդիկ արդեն կուշտ են։ Ինքն է չէ՞ ասել․ եթե ասեք «բավական է», ես կհեռանամ։ Դե եկեք ամբողջ ժողովրդով դուրս գանք և ասենք․ «Բավական է, հեռացի՛ր», – հայտարարել է նա։