ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության` «Ջիթիզեթ»-ի համատեղ կազմակերպած սեմինարի ընթացքում Ֆրանկտֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցի պրոֆեսոր Էբեր Հարդ Ֆերսը, Համբուրգի միջազգային և օտարերկրյա իրավունքի ինստիտուտի փորձագետ Մարտին Միդի Մայերը և լրագրող Վիլս Մայերը հայ լրագրողների և փորձագետների հետ այսօր Ծաղկաձորում քննարկեցին գների բարձրացումները համաշխարհային շուկայում: Ինչպես նաև անդրադարձան Հայաստանում ձվի և պանրի շուկայի ուսումնասիրությանը, սակայն զերծ մնացին որակումներ տալուց: Հյուրերը իրենց հետ բերել էին իրենց հրապարակումները կոնկրետ Եվրոպայում բացահայտված ավիաընկերությունների միջև հակամարտության համաձայնության մասին. ներգրավված էին համաշխարհային ճանաչում ունեցող ավիափոխադրող ընկերություններ, որոնց համաձայնեցված գործունեությունը բացահայտվել էր: Անդրադարձան նաև բենզինի համաշխարհային շուկայում հնարավոր չարաշահումներին և հակամրցակցային համաձայնությանը, որը այդպես էլ հնարավոր չի եղել պաշտոնապես բացահայտել: Այս օրինակներով նրանք փորձում էին ասել, որ ոչ միայն Հայաստանում է կոռուպցիա տիրում: Եվրոպական երկրներում ևս կա, սակայն այնտեղ եթե այն հազվադեպ դրսևորումներ է ստանում, ապա մեզ մոտ ճիշտ հակառակն է: