Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է Վրաստան։
Պաշտոնական այցով Վրաստան է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ում այսօր ընդունել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբաիան:
Պաշտոնական հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացմանը, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Վլադիմեր Չաչիբաիան իր գործընկերոջը ներկայացրել է վրացական պաշտպանական ուժերում շարունակվող բարեփոխումները:
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նաև ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի Հերոսների հրապարակում։
Երկօրյա այցի ընթացքում ՀՀ Զինված ուժերի պատվիրակությունը կայցելի նաև Կրծանիսիում գտնվող JTEC ուսումնական կենտրոն։