Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը, փորձի շրջանակում, բանակում ծառայության ժամանակ տղամարդկանց և կանանց կացարան կտրամադրի ընդհանուր զորանոցում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ պաշտպանության նախարարության հայտարարությանը հղումով:
Նշվում է, որ փորձը նախատեսվում է իրականացնել 2020 և 2021 թվականներին: Երկու սեռերի զինծառայողներին մասնակցության համար կխնդրեն համատեղ բնակության համաձայնություն տալ: Ընդ որում, փորձի մասնակիցները կարող են ցանկացած պահի հրաժարվել դրանից:
Նշվում է, որ, ամեն դեպքում, բաղնիքն ու զուգարանն առանձին կլինեն:
Մինչ այժմ ընդհանուր զորանոցներում տղամարդկանց և կանանց համատեղ բնակություն նախատեսվում էր միայն բացառիկ պայմաններում, ինչպես նաև զորավարժությունների անցկացման ժամանակահատվածում: