Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

«Արատավոր գործելաոճին վերջ դրեք, այլապես անունները կհրապարակենք»․ ինչպես են համահարթ հարկման մեխանիզմներից օգտվում գործատուները

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ահազանգում է՝  բազմաթիվ կազմակերպություններ իրենց աշխատակիցների հետ վերակնքում են աշխատանքային պայմանագրերը, պայմանագրային մանիպուլյացիաներ են անում և հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի փոփոխություններն օգտագործում են ի շահ իրենց կազմակերպության։ Նահապետյանը  կազմակերպությունների անունները դեռ չի շտապում հանրայնացնել, սակայն  հորդորում է՝ դադարեցնել  արատավոր գործելաոճը։

«Թող սա համարեն նախազգուշացում ու չօգտվեն աշխատակիցների խոցելի վիճակից․  դեռևս չենք ցանկանում այդ կազմակերպությունների գործարար համբավը թիրախավորել  ու կոնկրետ կազմակերպություն առ կազմակերպություն անունները  հրապարակել, սակայն առաջիկայում, եթե վերջ չտան դրան, ապա անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև այդ քայլին ու այդ կազմակերպությունների տվյալները կհրապարակենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Նահապետյանն ու ուշագրավ մանրամասներ ներկայացրեց․

«Մենք  բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այդ կազմակերպությունների աշխատողներից և այդ ահազանգերը վերաբերում են այն փաստին, որ տվյալ կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման բաժինները (HR) աշխատակիցներին հրավիրում են պայմանագրային փոփոխությունների տակ ստորագրելու և  քանի որ սրա արդյունքում  աշխատողների աշխատավարձն  որպես այդպիսի նույնն է մնում, հետևաբար աշխատողներից ոմանք չեն կռահում, թե պայմանագրային այս փոփոխությունն ինչ է իրականում իրենից ենթադրում, այսինքն՝ 23 % համահարթ եկամտային հարկի գանձման դեպքում, օրինակ, 300 հազար դրամ աշխատավարձ ստացողը պետք է մի քանի հազար դրամ ավել աշխատավարձ ստանար, որովհետև նախկինում ինքը 28 % եկամտային հարկ էր վճարում, իսկ հիմա  համահարթ հարկման դեպքում այդ ավել գումարը պետք է մնար իրեն, բայց  պայմանագրերի վերակնքման պատճառով այդ գումարը կազմակերպությունն աշխատողին չի տալիս, այլ պահում է իրեն։ Բնականաբար, այն աշխատողները, ովքեր տեղյակ են համահարթ հարկման փոփոխություններից  և  գիտեն, որ ավելի քիչ հարկ վճարելու դեպքում, իրենց եկամուտները պետք է ավելանային՝ փորձում են խուսափել այդ պայմանագրերից, և , երբ զգուշացնում են  իրենց գործատուներին, որ ավելացած գումարն իրենց պետք է վճարեն, գործատուները  պատասխանում են, իբրև թե ՝ ինչ տարբերություն  քեզ նույն աշխատավարձն ենք վճարում, նախկինում այդ գումարները մեր գրպանից ենք  վճարել և նմանատիպ  այլ անհիմն, անհեթեթ պատճառաբանություններ են բերում՝ միայն թե աշխատողին իր հասանելիք ավել գումարը  չվճարեն»։

Միքայել Նահապետյանի  տեղեկացմամբ՝ հիմա իրենց կուսակցության աշխատանքային իրավունքի մասնագետներն առավել մանրամասն ուսումնասիրում են իրենց ձեռքի տակ գտնվող փաստերը, աշխատանքային պայմանագրերի նմուշները,  և, գործընթացի  շարունակական լինելու պարագայում՝ իրենք ստիպված  կլինեն համապատասխան քայլեր ձեռնարկել ու  այլևս բարձրաձայնել նաև այդ կազմակերպությունների անունները։ Այս ամենից զատ, սակայն, Նահապետյանը  նաև մի լրջագույն  բացթողում է մատնանշում ու կառավարության  ուշադրությունը հրավիրում այդ  հանգամանքի վրա․

«Վստահ եմ, որ այս երևույթը համատարած բնույթ  է կրում  և խոսքը չի վերաբերում միայն մեր իմացած կազմակերպություններին․  մեզ համար այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ չկա պետական որևէ հիմնարկ, որն իրավասու է զբաղվել  աշխատողի իրավունքների նման կոպտագույն խախտումը վերացնելու ուղղությամբ, չկա  պետական որևէ ինստիտուտ, որն անկախ այն հանգամանքից, թե աշխատողը դատարան կդիմի, թե չի դիմի, տեղյակ կլինի իր աշխատանքային իրավունքներից, թե տեղյակ չի լինի՝ պաշտպանի այդ աշխատողի իրավունքը, բացառի  աշխատողների շահագործումը,  բացառի  գործատուի կողմից  իր լիազորությունների չարաշահումը։ Եթե ծրագրավորողն այսօր պահանջված մասնագիտություն է և այդ մասնագետներն էլ քաջատեղյակ են իրենց իրավունքներից ու կարող են դատի տալ գործատուին՝ պահանջելով  իրենց վնասի փոխհատուցումը, ապա, օրինակ, վաճառողուհի կամ խանութում փաթեթավորող  աշխատելը՝ պահանջված  գործ չէ, ու այդ մարդիկ աշխատանքը կորցնելու վտանգից ելնելով՝ դատարան չեն դիմի։ Ստացվում է, որ տվյալ դեպքում չկա ինչ-որ  մի կառույց, որը կպաշտպանի այս խմբի մարդկանց իրավունքները, կպաշտպանի նրանց գերշահագործումից ու իրավունքների ոտնահարումից,  մինչդեռ սա պետության ուղիղ պարտավորությունն է։ Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին արժանի է, որպեսզի իր երկրում ունենա այսպիսի մի մարմին, որտեղ դիմելու դեպքում համապատասխան աջակցություն կստանա, առավել ևս, որ աշխատանքային շահագործման ենթարկվող քաղաքացիները հազարավորներն են։ Պատկան կառույցները պետք է, անպայման, զբաղվեն այս հարցով և  իրավիճակին համարժեք արձագանքեն»,-ասաց նա։

Վերջինս կոչով դիմեց նաև քաղաքացիներին․

«Ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին, այն մարդկանց, ովքեր աշխատում են տարբեր հիմնարկներում և  բախվել են այս խնդրի հետ,  գիտեն, որ սա  իրենց իրավունքների կոպիտ խախտում է  կամ աշխատանքային շահագործման այլ պրոբլեմների առաջ են կանգնած, թող ուղղակի չստորագրեն այդ պայմանագրերի տակ, իրենց լուռ համաձայնությունը չտան գործատուների ձեռնածություններին, թույլ չտան, որ շարունակեն իրենց շահագործել ու տեղեկացնեն նաև իրենց մյուս գործընկերներին, այլ հիմնարկներում աշխատող իրենց ընկերներին ու բարեկամներին  այս պրոբլեմի մասին, առավել ուշադիր լինեն պայմանագրերի վերակնքումից առաջ,   ինչպես նաև, ցանկության դեպքում, կապվեն ինձ հետ ու իրենց  ունեցած ինֆորմացիան ու փաստերը փոխանցեն ինձ, որպեսզի մենք էլ մեր հերթին կարողանանք ավելի առարկայական  զբաղվել այս խնդրով։  Հույս ունեմ, որ իմ այս ուղերձն անտարբեր չեն թողնի և միասին  կկարողանանք կանխել այս երևույթի բացասական բոլոր հետևանքները»,-եզրափակեց ՔՈ կուսակցության ներկայացուցիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում