Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

«Ոչ»-ը ասելիք չունի, փորձում են դելեգիտիմացնել պրոցեսը. Արման Եղոյան

«Այո»-ի քարոզչությունը միայն համացանցային չի լինի և չի սահմանափակվի հեռուստատեսային դեբատներով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ընդգծելով. «Մենք շփվելու ենք մարդկանց հետ, գնալու ենք դռնեդուռ, քաղաքից քաղաք, գյուղից գյուղ: Փորձելու ենք իրավաբանական խրթին տերմինաբանությունից զատ մարդկանց հստակ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում այս հանրաքվեն»:

«Գործ ունենք գերկարևոր խնդրի հետ՝ իշխանության ճյուղերից մեկի՝ դատական իշխանության ինչպիսին լինելու խնդրի հետ: ԱԺ-ն կարող էր կոճակի մեկ հպումով ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնել, բայց դա սխալ կլիներ, դրա համար այս հարցի  լուծումը պատվիրակվել է սահմանադրին՝ ժողովրդին: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում հստակ ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն այն կարող է իրացնել նաև հանրաքվեի միջոցով, դա էլ գործիք է և ժողովրդավարական գործիք. այն չի կարող լինել հակասահմանադրական»,- նշեց Ա. Եղոյանը՝ հավելելով, որ հանրաքվեի մասին օրենքը հստակ ասում է, թե որ հարցերը կարող են դրվել և որոնք չեն կարող դրվել հանրաքվեի:

Պատգամավորի դիտարկմամբ՝ հանրաքվեի դրական արդյունքը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է անկախ դատական համակարգ ունենալու համար. «Դատական համակարգը միայն ՍԴ-ն չէ, բայց ՍԴ այս կազմը, մասնավորապես ՍԴ գործող ղեկավարը, իր քաղաքական դիրքավորմամբ, ամենամեծ խոչընդոտն է դատական համակարգի ձևավորման համար:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ «Ոչ»-ը ասելիք չունի. «Փորձում են դելեգիտիմացնել պրոցեսը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում