Ուհանի Ութերորդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով և բուժում է ստանում՝ տեղեկացնում է Beijing News թերթը։
Ավելի վաղ հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ Ութերորդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Պինը հիվանդացել է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով այժմ օրհասական վիճակում գտնվում է «Ցինինտան» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքը փրկելու համար արյան պլազմա է պահանջվում:
Ութերորդ հիվանդանոցում հաստատել են, որ հիմնարկության գլխավոր բժիշկը վարակվել է կորոնավիրուսով և բուժում է ստանում:
Փետրվարի 18-ին ավելի վաղ հայտնի է դարձել Ուհանում ևս մեկ հիվանդանոցի՝ «Ուչան» հուսպիտալի գլխավոր բժշկի մահվան մասին: Լյու Չժիմինը 51 տարեկան էր, նա դարձել է Չինաստանում բժշկական հիմնարկության առաջին ղեկավարը, որը մահացել է կորոնավիրուսից։