ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում տեղի բնակչին ասել է, որ նախագահի աշխատավարձը երկրում ամենամեծը չէ՝ հաղորդում է TASS-ը:
Նախ, Պուտինը ծաղիկներ է դրել քաղաքի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի հուշարձանին, իսկ դրանից հետո նա գնացել է խոսելու քաղաքաբնակների հետ:
Մի կին նախագահին հարցրել է, թե ինչպես պետք է ապրի ամսական 10 հազար 800 ռուբլիով:
Պուտինը խոստովանել է, որ դա «շատ դժվար է»: Ի պատասխան՝ կինը ենթադրել է, որ Ռուսաստանի առաջնորդի աշխատավարձը ավելին է, քան այդ գումարը:
«Ոչ միայն իմը: Շատ ավելի բարձր աշխատավարձեր կան: Նախագահը չունի ամենաբարձր աշխատավարձը»,- ասել է Պուտինը։