ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասով մեղադրյալ Էգդար Սողոմոնյանը, որին զինված խմբի անդամները համարում են իրենց դեմ ցուցմունք տված դասալիք, կրկնակի հարցաքննվեց եւ հայտնեց, որ նախաքննական ցուցմունքից հրաժարվում է, եւ որ խմբի անդամներից Արմեն Բիլյանին ինքն իրականում զենքով չի տեսել. այս ընթացքում տանջվել է այդ մտքից եւ որոշել է ճշմարտությունն ասել:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար և իրեն մեղավոր չի ճանաչում: