Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Բանակում իրավիճակը կշտկվի, երբ մենք կունենանք պաշտպանության կին նախարար

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում բանակում գրանցված մահվան դեպքերը փաստեցին, որ զինված ուժերում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ և բարեփոխումներ: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին և Նինա Կարապետյանցին:

Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ փոփոխությունները պետք է սկսել բարձր օղակներից. «Բանակը փակ համակարգ է, և այնտեղ կարգուկանոնը պետք է գործի: Զորամասի հրամանատարների թողտվությամբ են բանակում գործում ոչ ֆորմալ կառույցները՝ այդ, այսպես կոչված, յախշիները, դիվիզիայի նայողները»:

Նա անդրադարձավ Արծրուն Հովհաննիսյանի արտահայտությանը, թե՝ բանակը ուժեղների համար է. «Այսինքն՝ թույլերին հավանաբար պետք է ոչնչացնել, և այդպես էլ արվում է: Եթե անգամ ենթադրենք, որ բանակում տեղի ունեցողը ինքնասպանություններ են, ուրեմն բանակում տիրում է բռնի մթնոլորտ, որը ոչ ոք չի ուզում վերացնել. ուժեղները շատ հարմարավետ տեղավորվել են, իսկ թույլերը ուղղակի դուրս են մղվում»:

Նինա Կարապետյանցն էլ կարծում է, որ անգամ վարչապետի մոտ կանչվելուց հետո որևէ մեկը որևէ դաս չի քաղել. «Ի՞նչ է նշանակում Գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, թե 4 հոգի առողջական խնդիրներ են ունեցել. դա նշանակում է՝ կամ նրանց հիվանդ տարել են ծառայության, կամ տեղում ձեռք են բերել որոշակի հիվանդություններ, որոնք բուժում չեն ստացել: Սա արդեն անմեղսունակության հասնող իրավիճակ է»:

Նա ընդգծեց՝ տեսել են այդ «համապարփակ, խորը, ընդլայնված» քրեական գործերը. «Մենք տեսնում ենք, որ սևազգեստ մայրերը մինչև այսօր իրենց մեջ ուժ են գտել և պայքարում են իրենց երեխաների սպանության դեպքերը բացահայտելու համար, և կան հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մայրեր, ովքեր համակերպվել են այդ մտքի հետ, որովհետև հասկացել են, որ որևէ արդյունքի չեն հասնելու»:

Ժաննա Ալեքսանյանը հավելեց. «Ես Հայաստանը համարում եմ անմարդկային երկիր. բացահայտ սպանությունը որակվում է ինքնասպանություն, որը մի խարան է, որը դնում են ընտանիքի վրա: Այդ քրեական ենթամշակույթը կրում են իրավապահ մարմինները»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում