ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ևս միացել է գիրք նվիրելու տոնին: Նա «Ֆեյսբուքում» տեսանյութ է տարածել և կատարել հետևյալ գրառումը.
«Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։
Ես նույնպես անմասն չմնացի տոնի ավանդույթից ու «Հայաստանի կարմիր գրքի» մեկ օրինակ նվիրեցի Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին»: