Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է 30մլն դրամ գումար

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, յուրացում և կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության կատարման մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տիրապետելով մարդկանց վստահությունը ձեռք բերելու և հեշտությամբ մոլորության մեջ գցելու հոգեբանական հնարքներին, որոշել է խաբեությամբ հափշտակություններ կատարել, իսկ որպես զոհ ընտրել և թիրախավորել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց:Իր մտադրությունն իրագործելու համար նրանց հետ հիմնականում ծանոթություն է հաստատել «Ֆեյսբուք» և «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքերի միջոցով, որի ժամանակ ներկայացել է իբրև պետական պաշտոնատար անձ և վստահելի անձնավորության տպավորություն թողնելու նպատակով՝ ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական և բնակարանային պայմանները բարելավելու կեղծ խոստումներ տալով, բնակարանի ձեռքբերման շինծու պատրվակով, չարաշահելով թվով 14 կանանց վստահությունը՝ 2017-2019 թթ. ընթացքում կատարել է 18 դրվագ ուրիշի գույքի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ՝ ընդհանուր առմամբ հափշտակելով շուրջ 30.000.000 ՀՀ դրամ գումար:Այնուհետև, որպեսզի խաբեությամբ հափշտակված գումարներն օրինականացնի, իր ազգականներին, ծանոթներին ու մտերիմներին հաշվառել է վճարային համակարգերից մեկում և տիրապետելով մուտքանվանն ու գաղտնաբառին՝ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով անձամբ տնօրինել է նրանց հաշվառման հաշիվները, որոնց էլ տուժող կանայք փոխանցել են գումարները: Արդյունքում՝ հաշիվներին փոխանցված գումարները զանազան բանկային գործարքների կատարման, այն է՝ գումարը հաշվից հաշիվ փոխանցելու, ապա՝ կանխիկացնելու եղանակով հափշտակել է:Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (տասը դրվագ), 179-րդ հոդվածի (յուրացում) 2-րդ մասի 3-րդ կետով (մեկ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (չորս դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 4-րդ կետով (մեկ դրվագ)», – ասվածէ հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում