Ամերիկյան Boeing ընկերությունը սկսել է ստուգել 400 նոր օդանավերն այն բանից հետո, երբ նրանց վառելիքի բաքերում աղբ են գտել: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը, հղում անելով ընկերության ներկայացուցիչ Մարկ Ջենկսին:
Նշվում է, որ խոսքը գտնում է այն օդանավերի մասին, որոնք դեռ չեն ուղարկել պատվիրատուներին:
Ստուգումն անհրաժեշտ է հետագա հնարավոր վտանգներից խուսափելու համար: Ըստ Ջենիկսի, բացարձակապես անընդունելի է, որ բաքերում ինչ որ ավելորդ բան լինի:
Գործակալությունը նաեւ նշել է, որ օդանավերը շահագործման կհանձնվեն ժամանակին:
Boeing-ը ճգնաժամի մեջ է, որը կապված է ավիավթարներից հետո 737 MAX օդանավերի շահագործումից հանելով: 2018 թվականին Ջակարտայից ոչ հեռու տեղի ունեցած վթարից հետո զոհվել է 189 մարդ, իսկ 2019 թվականի մարտին Ադեիս-Աբեբայի մոտ տեղի ունեցած վթարի ժամանակ՝ 346 մարդ: