Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պաշտոնանկություններով բանակում կարգուկանոն չեք վերականգնի, պարոնայք ղեկավարներ. Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան,  Դուք ԶՈՒ-ում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները կանխելու առաջարկություններով էնք հանդես եկել։ Հայտնի դարձավ, որ մի շարք կադրային փոփոխություններ եղան՝ այդ թվում նաև ՊԲ հրամանատարական կազմի պաշտոնանկություններ։ Կարծում եք դա իրավիճակի լուծման ճի՞շտ ճանապարհ է։

– Իմ հայտնի տեսանյութում խոսել եմ, որ պետք է արտակարգ նիստ հրավիրել ու լուծել այդ հարցերը։ Ես չեմ ասել, որ խնդիրները կկարգավորվեն պաշտոնանկություններով, որովհետև հարցը կադրային չէ։ Կարող է մի հրամանատար լավը լինել, մյուսը՝ ոչ, ես հենց դրան էի դեմ։ Ես դեմ էի հրամանատարներին պատժելուն, ընդհակառակը՝ պետք է օգնենք։ Մեղավորները հրամանատարական կազմը չէ, հարցերի պատճառը համակարգն է, ու ես նշել էի, թե կոնկրետ որ համակարգերն են խանգարում բանակի գործունեության  կանոնավոր ընթացքին։ Ուժային կառույցները, ովքեր գնահատական են տալիս բանակում միջանձնային հարաբերություններին, շատ վատ վիճակում են։ Կա 7-8 համակարգ, որ կազմալուծում են բանակը։ Այսինքն՝ բանակում այսօրվա դրությամբ կա խախտված համակարգ, որտեղ սպայի դերն ընկած է։ Փոխելով հրամանատարին՝ սպայի դերը դրանից չի բարձրանա։ Իմ մատնանշած թերությունները դրանով չեն վերանա։

– Այսինքն՝ ինչ-որ տեղ իրավիճակային լուծում տրվեց։

Նույնիսկ ես կասեի՝ հակառակը։ Թիրախը ես միշտ վերցնում եմ ռազմական ոստիկանությունը՝ ավելորդ կառույց է։ Եթե ՌՈ աշխատակիցները տեսնեն, որ փոխվում են կադրերը, բայց իրենց գործունեությունն ու լիազորությունները մնում են նույնը՝ ոչինչ չի փոխվի։ Եթե սպան տեսնում է, որ կադրային փոփոխություններ են տեղի ունենում, բայց իր իրավունքները չեն վերականգնվում, պարտականություններն էլ նույնն են, ապա մնալու է նույն իրավիճակը, ոչինչ չի փոխվելու։ Ես դարձյալ կարծում եմ, որ ճիշտ մոտեցում չէ, պաշտոնանկությունների հարց չէր։ Այն չէ, որ պաշտոնյաները բարձիթողի վերաբերմունք են ցուցաբերել, այլ այն է, որ այս իրավիճակում այլ բան հնարավոր չէր։ Ինչ ուզում եք արեք՝ վերադարձրեք սպայի արժանապատվությունը, վերադարձրեք սպայի իրավունքները, այլապես ոչինչ չի փոխվելու։ Ես կարող եմ ինձ պատռել, աղաղակել, որ ճիշտ չէ նման վերաբերմունքը: Ես պրակտիկ սպա եմ եղել, մեր բանակի ստեղծման օրից հրամանատարական կազմից եմ եղել, կարող եմ շատ բան ասել, բայց ամենակարևորը՝ սպայի իրավունքը պետք է վերականգնել։ Պարոնայք ղեկավարներ, պաշտոնանկություններ անելով չեք վերականգնելու բանակում կարգուկանոնը։ Այսինքն՝ մենք հին համակարգն ենք պահում, այն համակարգը, որը ստեղծվել է  վերարտադրության համար, բանակի օգտագործումը ընտրական գործընթացներում փաստորեն մնում է։ Ես կարող եմ ապացուցել, այդ ամենը արված է, որպեսզի ճնշած պահեն հրամանատարական կազմին, օգտագործեն քաղաքական գործընթացներում։ Պետք չէ իշխանության կողմից բանակն օգտագործել քաղաքական գործընթացներում։ Նաև կարող է քրեական մշակույթը կա բանակում, որն էլ իր գործն անում է։

– Ստացվում է, որ իշխանությունները ոչ թե համակարգային լուծում են տալիս, այլ կոնկրետ դեպքերի պատասխանատուներին պատժում։ 

– Այո՛, և ես համաձայն չեմ դրան։ Ես չեմ ասում, թե բանակում պաշտոնանկություններ չպետք է լինեն, դա էլ կարելի է  անել, բայց միայն դա բավարար չէ։ Իսկ պաշտոնանկություններին դեմ եմ, որովհետև այստեղ կարող են տուժել բարեխիղճ և լավ ծառայություն մատուցած մարդիկ, օրինակ՝ Կարեն Աբրահամյանը։ Նա մեր բանակի փայլուն կադրերից մեկն է, դուրս է գալիս, որ ամեն ինչի  մեղավորն ի՞նքն է. ես դրան համաձայն չեմ։ Իմ կոչն է՝ պատժելու փոխարեն՝ օգնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում