Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ալիևը սայթաքում արեց. կարևոր է ոչ թե շոուն, այլ այն, թե ինչ է քննարկվում փակ դռների հետևում

Մյունխենում շաբաթ օրը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած հրապարակային քննարկումը հակամարտության կարգավորման վրա, փորձագետների կարծիքով, էական ազդեցություն չի ունենա։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ևս այդ կարծիքին է։ Նա «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է, որ չի կարծում, թե այս ֆորմատով շփումը բանակցությունների վրա դարակազմիկ ազդեցություն կունենա:

«Թեպետ այն, որ բանակցության բովանդակությունը հրապարակային էր, դրական և ձեռնտու է մեզ։ Բանակցությունները տարիներ շարունակ փակ են եղել, հիմա բաց են՝ բոլորի աչքի առաջ։ Կարծում եմ՝ դա դրական է։ Վարչապետը մի անգամ ասել է, որ հակամարտության լուծումը չի կարող միայն առաջնորդների միջև լինել, խաղաղության հասնում են հասարակությունները»,- ասել է նա։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը կարծիք հայտնեց, որ այն ընդամենը մի դեբատ էր, ինչ-որ առումով նաև շոու, որտեղ կողմերը ավելի շատ քարոզչական պատերազմին բնորոշ տարրերով էին իրար հետ «հակամարտում». «Իրականությունը բոլորովին այլ է, և շատ կարևոր է, թե ինչ են քննարկում փակ դռների հետևում։ Իսկ փակ դռների հետևում հաստատապես մեր պատմական անցյալը չեն քննարկում, օրինակ՝ որ թվից է Ղարաբաղն անկախ, կամ երբ է ԽՄԿԿ բյուրոյի որոշմամբ անցել Ադրբեջանին։ Կարևորն այն է, թե ով ինչ է քննարկում փակ դռների հետևում, մնացածն ընդամենը շոու էր»։

Միևնույն ժամանակ Վարդանյանը փաստեց՝ նման դեբատը ակնհայտորեն ցույց տվեց կողմերի տարակարծությունը հակամարտության կարգավորման շուրջ: «Շատ հարցերի շուրջ կար 180 աստիճանով միմյանց հակադիր դիրքորոշում, բայց քաղաքականության մեջ շատ հաճախ պաշտոնական հռետորաբանությունը մի բան է, իսկ բանակցությունները՝ այլ։ Այսինքն՝ դու կարող ես տեսախցիկների առաջ մի բան ասել, փակ դռների հետևում լրիվ հակառակ բանի շուրջ բանակցել»,- եզրափակեց նա։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց՝ սա այս մակարդակով առաջին բանավեճն է, որի շուրջ կան մի քանի դիտարկումներ. «Ալիևը փորձված քաղաքական գործիչ է, բայց թույլ տվեց տակտիկական սխալ։ Իր ամբողջ խոսքը կառուցեց «տարածքային ամբողջականության» գաղափարի շուրջ, դրանից այն կողմ չկարողացավ դուրս գալ ողջ երեկոյի ընթացքում՝անընդհատ նշելով, թե տարածքներն իրենցն են, դրանք օկուպացված են։ Փաշինյանը դրա վրա քիչ ուշադրություն դարձրեց, բայց հակադարձեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցով, որը ներկայիս քաղաքական իրավիճակում խիստ կարևորվում է ընդհանրապես միջազգային հարաբերություններում և երկրների առաջնորդների կողմից։ Խնդիրն այն է, որ անվտանգության հարցը ամբողջ աշխարհաքաղաքական իրադրությունում պետությունների ու ժողովուրդների համար թիվ մեկ խնդիրն է»։

Նավասարդյանն ընդգծեց՝ համաժողովը նվիրված էր անվտանգության խնդիրներին և անցնում էր հենց այդ նշանաբանի տակ, ինչը ստեղծեց համահունչ մթնոլորտ, և մասնակիցները տրամադրված էին խորհել ու բանավիճել հենց այդ առարկայի շուրջ, ինչն արեց հենց Փաշինյանը. «Շահեկան էր այն միտքը, որ պետք է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում հարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։ Անկախ նրանից, թե սա որքանով է ռեալ, շատ էական արձանագրում էր, ինչը վստահաբար մասնակիցներին դուր եկավ։ Սա խոսում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության, այլև տարածաշրջանային կտրվածքով մտահոգությունների մասին»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց՝ երբ խոսվում է տարածքային ամբողջականության մասին, ապա պետք է բարձրաձայնել՝ որտե՞ղ մնաց ինքնորոշման իրավունքը. «Միջազգային իրավունքի բանաձևեր կան, որ մեր կողմը պետք է օգտագործի։ Թարգամանաբար մի այսպիսի եզրույթ կա՝ «ստիպողական հեռացում»։ Եթե դու մտածում ես, որ էթնոսը ֆիզիկական վտանգի է ենթարկված, պետք է այդ երկրից հեռանաս։ Հաջորդ կարևոր գաղափարը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որը մեր ընդդիմության կողմից շատ է քննադատվում։ Իհարկե, Արցախը Հայաստան է՝ սկսած նույնիսկ անձնագրից։ Այս իրավիճակում Հայաստանը կարող է գնալ միացյալ ֆեդերացիա ստեղծելու ճանապարհով։ Ալիևի հաջորդ սայթաքումը պատմական էքսկուրսն էր, մտավ պատմության մեջ, այն էլ լավ չգիտի պատմությունը։ Ծիծաղելի պատմության մեջ ընկավ՝ անգամ Երևանը Ադրբեջանի գավառ ասելով, որ ավելի շատ ադրբեջանցիներ կային, քան հայեր, Փաշինյանն էլ գնաց հասավ Տիգրան Մեծ, և պատմությունը սրանով վերջացավ»։

Նավասարդյանի դիտարկմամբ՝ հռետորական էր մինի հեղափոխության գաղափարը. «Ես կարծում եմ՝ ոչ մի մինի հեղափոխություն էլ չի կարող լինել։ Եվ ասում է՝ ցանկացած լուծում պետք է երեք կողմերի համար ընդունելի լինել, բայց, ըստ իս, սա էլ ռեալ չէ, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը հիմա այնպիսի դիրքերի վրա են, որ հնարավոր չէ լրագրողներ փոխանակելով հարցը մեռյալ կետից շարժել։ Իսկ ընդհանուր առմամբ, իմ դիտարկմամբ, Փաշինյանն ավելի լավ լույսի տակ երևաց, քան Ալիևը, բայց սա բանակցության հետագա պրոգրեսի համար որևէ արդյունք չի ունենա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում