Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Ադրբեջանը չպետք է մարսի այդ տմարդի ու դաժան սպանությունը. 16 տարի անց

Փետրվարի 19-ին լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցը: Հայաստանի զինված ուժերի երիտասարդ սպան դաժանորեն կացնահարվեց Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի սեմինարի մեկ այլ մասնակից, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով: Մարդասպան Սաֆարովի հետագա «ոդիսականը» հայտնի է բոլորին, կարիք չկա հիշեցնելու, թե ինչ եղավ հետո: Ռամիլ Սաֆարովի և նրա մարդասպանության, դրա ադրբեջանական պետական մակարդակի հերոսացման մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց օրերս՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում՝ ի պատասխան ադրբեջանցիների հարցերի: Միաժամանակ Փաշինյանին քննադատում են, որ նա նույն հիշեցումը չի արել նաև Մյունխենում՝ մեկ օր անց, արդեն Ալիևի հետ բանավեճ-քննարկմանը: Եվ դա թերևս տեղին քննադատություն է:

Միաժամանակ հայ սպայի դաժան ու ողբերգական սպանության հանգամանքը հայաստանյան քաղաքականության համատեքստում բաց հարցերից մեկն է հենց սկզբից, որովհետև մարդիկ, որոնք Փաշինյանին են հիշեցնում այն մասին, որ պետք էր խոսել մարդասպանի հերոսացման վերաբերյալ, զգալիորեն ներգրավված են եղել քաղաքականության մեջ նախկինում էլ: Մինչդեռ Երևանը, բացի 2012 թվականին Սաֆարովի՝ Բաքու արտահանձնման տհաճ անակնկալից, քաղաքական որևէ այլ պարագայում կարծես թե Բաքվին չի դրել մարդասպանության և դրա հերոսացման պատասխանատվության առաջ: Ավելին, 2004 թվականի ցինիկ ու դաժան այդ սպանությունից հետո Երևանը Բաքվի հետ բանակցել է, Քոչարյան-Ալիև բանակցային «պրահյան գործընթաց» է եղել, որը հայկական կողմի համար այնքան էլ շահեկան բովանդակություն չուներ, ինչի պարզ վկայությունն այն է, որ Քոչարյան-Ալիև բանակցային գործընթացի եզրագծին կողմերին ներկայացվել են մադրիդյան կոչված սկզբունքները, որն այլ բան չէ, քան Հայաստանի ռազմաքաղաքական հաղթանակի զիջում, գործնականում քաղաքական կապիտուլյացիա: Ու 2007 թվականին Երևանն ընդունել է այդ սկզբունքները:

Գուրգեն Մարգարյանի գործը ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Ըստ իրավաբան Սիրանույշ Սահակյանի՝ եզրափակիչ փուլում: Նա հույս ունի, որ ՄԻԵԴ-ը կբավարարի հայցը, և այդպիսով կճանաչվի, որ Գուրգեն Մարգարյանը սպանվել է էթնիկ պատկանելության համար, ինչն էլ ուղղակի պատասխանատվության տակ կդնի ոչ միայն մարդասպանին, այլև նրան հերոսացրած պետությանը: Իրավաբանը հույս ունի, որ ՄԻԵԴ այդ որոշումը կունենա նաև քաղաքական մեծ նշանակություն:

Ադրբեջանը չպետք է կարողանա մարսել հայ սպայի դաժան ու տմարդի սպանությունը, որքան ժամանակ էլ անցնի: Դա պաշտոնական Երևանի համար պետք է լինի քաղաքական խնդիր: Իսկ ի՞նչ խնդիր էր դրել Գորիկ Գուրգենիչի առաջ Սերժ Սարգսյանը, գուցե նա մի օր ի՞նքը կասի՝ սպասվող «անկեղծ զրույցի» շրջանակում, օրինակ, թեկուզ այնքանով, որքանով թույլ կտա պետական գաղտնիքը: Համենայնդեպս, դա հետաքրքիր է, այն ցուցադրական ակտից հետո, որ Սերժ Սարգսյանը դրսևորեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնման տեղեկության հետ կապված 2012 թվականի խորհրդակցության ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում