Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում թեթևշարժիչավոր երկու ինքնաթիռ է կործանվել վարժական թռիչքներ կատարելիս: Վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ: Այս մասին հայտնել է 9News գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռները վարժական թռիչքների ընթացքում բախվել են Մանգալորից ոչ հեռու, որը գտնվում Է Մելբուռնից 120 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Պատահարի մասին ազդանշանից հետո տեղական ժամանակով 11:30-ին աղետի վայր են ժամանել ոստիկանության կարգախմբեր, փրկարարներ և բժիշկներ, սակայն անձնակազմերի անդամներին փրկել չի հաջողվել:
Վիկտորիայի նահանգի ոստիկանությունում նշել են, որ ինքնաթիռներից յուրաքանչյուրում վթարի պահին եղել է երկուական մարդ: Նրանք զոհվել են տեղում, և նրանց ինքնությունը պարզել առայժմ չի հաջողվել: