ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Twitter-ում իր հրապարակումները իրոք կարող են բարդացնել ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի աշխատանքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ամերիկյան առաջնորդը համաձայնել է դրա հետ։
«Ես իրոք բարդացնում եմ նրա աշխատանքը»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Բարը հայտարարել էր, որ Թրամփը՝ ԱՄՆ արդարադատության նախարարության վերաբերյալ իր թվիթներով, խանգարում է իրեն աշխատել։