Հեղինակավոր Forbes ամսագիրը, ըստ ապրելու ու բիզնեսի հարմարավետության, կազմել է Թուրքիայի գրեթե բոլոր նահանգների կենտրոնական քաղաքների վարկանիշը:
Թուրքական Sabah պարբերականի կայքը հրապարակել է այն՝ յուրաքանչյուր քաղաքին կցելով համապատասխան համայնապատկերով լուսանկար:
Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում Ստամբուլն է, վերջինը՝ 76-րդ հորիզոնականում՝ Թուրքիայի ներկայիս Աղրը նահանգի կենտրոնը՝ համանուն Աղրը քաղաքը:
Քաղաքի համայնապատկերի փոխարեն, սակայն, օգտագործված է Երևանի համայնապատկերը: Թուրքական լրատվամիջոցին, ամենայն հավանականությամբ, շփոթության մեջ է գցել այն հանգամանքը, որ երկու քաղաքներից էլ երևում է Արարատ լեռը: