Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Հանրաքվե՝ այո, բայց մենք մեզ չխաբենք

ՍԴ դատարանակազմի շուրջ հանրաքվեի գործընթացի մեկնարկին մի բան անկասկած է և պետք է արձանագրել շատ պարզ, որ հարցը, որը դրված է հանրային դատին, որևէ առանցքային անմիջական կապ չունի հանրության կողմից անկախ արդարադատության հարցի լուծման հետ: Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը ներկայացված չէ արդարադատական անկախ համակարգի վերաբերյալ կոնցեպտուալ պատկերացումը կամ այլ կերպ ասած՝ դատաիրավական ռեֆորմն իր ամբողջությամբ՝ թե՛ բովանդակային, թե՛ ժամանակացուցային իմաստով:

Հակառակ դեպքում, եթե մի քաղաքական մեծամասնության կազմած դատարանին պետք է փոխարինի մեկ այլ քաղաքական մեծամասնության ձևավորած դատարանը, հանրությունը կստանա խաբկանք, ոչ թե սկզբունքային տարբերություն: Խաբկանք այն իմաստով, որ վաղը, մյուս օրը, ամիսներ կամ տարիներ անց գուցե փոխվի վստահությունն ու համակրանքը տվյալ մեծամասնության հանդեպ, որն այսօր անկասկած շատ մեծ է, ու այդ փոփոխությունն իր հերթին բերի տարիներ առաջ այդ մեծամասնության կազմած դատարանի հանդեպ անվստահության: Այստեղ է սկզբունքային հարցը:

Այդ առումով, կառավարող մեծամասնությունը հանրությանը դեռևս չի ներկայացրել այն, ինչը թույլ կտար առարկայական քննարկում ծավալել անկախ արդարադատական համակարգի հեռանկարի շուրջ: Այն, որ դատական իշխանությունը պետք է վայելի հանրային վստահություն, քննարկման կարիք իսկ չունի: Այն, որ արդարադատությունը պետք է լինի անկախ, ևս ավելորդ է մեկնաբանելն անգամ: Բայց այդ ամենը դեռևս դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ պատկերացում չեն, որովհետև դրանք կասի ու կպնդի այսօր արդեն մանկապարտեզի երեխան անգամ: Մինչդեռ բուն խնդիրն այն է, որ տրվի հարցի պատասխան՝ ինչպե՞ս ենք հասնում նրան, որ ձևավորվի այդ ամենն ու սկսի նաև աշխատել:

Դա է հարցերի հարցը, և եթե չկան դրա պատասխանները, հանրաքվեի միջոցով որևէ հարցի ունքը շինելու տեղը կարող ենք հանել աչքը, պարզապես ցավ չզգալ հեղափոխության արդյունքում մեծ վստահություն վայելող, մեծ լեգիտիմություն ունեցող իշխանության առկայության շնորհիվ: Բայց երբ հանկարծ այդ իմաստով պատկերը փոխվի,- իսկ բնականոն ընթացքը այն կլինի, որ փոխվի և ավելի բալանսավորվի քաղաքական դաշտը,- հանկարծ կարող ենք աստիճանաբար զգալ ցավը:

Խնդիրն այն չէ, որ մենք կունենանք հերթական կամակատար դատարանը, հերթական ամբողջատիրական համակարգը: Այդպիսի վտանգ գործնականում չկա՝ մի շարք պատճառներով: Բայց չունենալ դա, չի նշանակում ունենալ էֆեկտիվ ու անկախ համակարգ: Մենք կարող ենք չունենալ ամբողջատիրականը, բայց մյուս կողմից՝ նաև աշխատող անկախ համակարգը: Սրանք չափազանց նուրբ հարցեր են, որոնք, իհարկե, պահանջում են մասնագիտական լուրջ «դիսկուրս», որպեսզի դրա շնորհիվ նաև ձևավորվեն հանրային որոշակի բարձր պահանջարկ ու ստանդարտներ՝ ՍԴ կազմի հնարավոր համալրման գործընթացի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում