Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Ոչ թե ախպերություն, այլ՝ եղբայրություն. մեր բանակը պետք է ազատենք ճորտատիրությունից

Բանակի հարցը վերջին օրերին դարձել է Հայաստանում ամենաքննարկվող թեման, ինչը պայմանավորված է բանակում մահերի մտահոգիչ վիճակագրությամբ: Այդ առնչությամբ հասարակական-քաղաքական դաշտի արձագանքները բազմազան են՝ անկեղծ մտահոգությունից մինչև անբարո շահարկումներ, անգամ Հայաստանի պետական անվտանգության դեմ տեղեկատվական գրոհներ:

Վարչապետի մոտ խորհրդակցությունից հետո ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն այսօր զրուցել են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը:

«Չափազանց մեծ ուշադրություն պետք է դարձնել մեր Զինված ուժերին»,-նշեց Ազատ Արշակյանը՝ հիշեցնելով վարչապետի այն միտքը, որ ՀՀ ԶՈւ-ն ապահովում է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ նաև կարևորագույն գործոն է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:

«Մենք պետք է մեր բանակն ազատագրենք ճորտատիրությունից, մեր զինվորականները կալանավորներ չեն, ոչ էլ ճորտեր: Մեր բանակը պետք է լինի ժամանակակից»,- նշեց Ա. Արշակյանը՝ հավելելով նաև, որ բանակում ոչ ֆորմալ օրենքեր չպետք է լինեն, նաև բարեվարքության կանոնները պետք է այլ լինեն:

Անդրադառնալով օրերս բանակի բարձրաստիճան մի քանի զինվորականների պաշտոնանկություններին՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Հեղափոխությամբ նոր ղեկավարություն եկավ բանակ, փոխվեցին մոտեցումները և դրանց ամենաերևացող մասն էր պարենային ապահովման կարգի փոփոխությունը, որը ապասովետականացվեց, ապառուսականացվեց, բերվեց ժամանակակից ստանդարտների, և դա չէր կարող խիստ դրական արձագանքների չարժանանալ: Կարծում եմ՝ հենց այս տրամաբանությամբ բանակային կանոնագրքի փիլիսոփայության փոփոխություն պետք է տեղի ունենա: Եվ այն խորհրդային, ռուսական մնացուկները, որ կան բանակում, պետք է լիկվիդացվեն»:

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ առկա է բանակի հրամանատարական կազմի լուրջ վերապատրաստման խնդիր, և դեռևս կայացած չէ բանակային հոգեբանների ինստիտուտը: «Հայկական բանակը պետք է արդիականացվի. ռեսուրսներն առկա են հայկական բանակում և ՀՀ-ում, և այդ ուղղությամբ կա նաև քաղաքական կամք»,- նշեց Ռ. Մեհրաբյանը:

Վահագն Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ամեն ինչ գալիս է կարգապահությունից. «Սերժանտները պետք է զինվորների շրջանում ունենան հեղինակություն և բարձրացնեն կարգապահության մակարդակը: Սերժանտի համար հեղինակություն պիտի լինի սպան, սպայի համար իր վերադասը… Այս շղթայի վրա աշխատելու դեռ շատ տեղեր կան: Բանակում առկա քրեական մշակույթն էլ ունի իր հիերարխիան… Պետք է հասնենք նրան, որ զինվորների շրջանում հեղինակություն լինի նա, ով ավելի լավ է կատարում հրամանը, իր պարտավորությունները:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ բանկում պետք է «եղբայրություն լինի, ոչ թե ախպերություն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում