Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Լիբանանում ճգնաժամ է, շատ հայեր ձգտում են գալ Հայաստան

Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը կարծում է, որ հետհեղափոխական Հայաստանում բարեփոխումներին ուղղված բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության սահմաններում։

«Շատ կարևոր է, որ արդարադատության համակարգն անկախ լինի քաղաքական ինստիտուտներից։ Համոզված լինելով, որ Եվրոպայի հետ մեր համաձայնությունները նաև մեր արտաքին քաղաքական գերակա ուղղությունների մաս են կազմում, պետք է իրավական հիմնադրույթները համակարգել Վենետիկի հանձնաժողովի հետ։ Մենք ընտրել ենք այդ ուղին, և այդ ուղին մեզ առաջնորդում է դեպի փոխլրացնող, հավասարակշիռ քաղաքականության։ Ես համաձայն չեմ, որ Սահմանադրական դատարանի այս կամ այն անդամի փոփոխության համար լինի հանրաքվեն։ Հանրաքվեն ընդհանրապես ընտրական համակարգի և ժամանակի ընթացքում ի հայտ եկած հակասությունները լուծելուն պետք է ուղղված լինի, որովհետև մեր Սահմանադրությունը նախատեսում է ինչպես խորհրդարանական ճանապարհով բարեփոխումներ, այնպես էլ հանրաքվեի միջոցով։ Հանրաքվեն, կարծում եմ, որ պետք է կազմակերպել Սահմանադրության հիմնական հոդվածների համար։ Ես կողմ եմ, որ Հայաստանում գործի կառավարման խորհրդարանական մոդելը։ Կողմ եմ, որ բարեփոխումներն իրականացվեն որպես սկզբունք։ Իսկ ժողովրդավարության համար կարևոր եմ համարում օրենսդիր և գործադիր մարմիններից բոլորովին անկախ իրավական համակարգ ձևավորելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր տեսակետը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ներկայացրեց Շահան Գանդահարյանը։

Ինչ վերաբերում է հայաստանյան իրադարձություններին, ապա Շահան Գանդահարյանը նշում է, որ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին շարադրելիս բավականին զգուշավոր են, որպեսզի չդառնան ադրբեջանական քարոզչության զոհը։

«Այս դեպքում մենք ընդգծել ենք, որ ադրբեջանական կողմը ոչ մի կառուցողականություն չի ներառել իր մոտեցումներում։ Մենք նման իրադարձություններ լուսաբանելիս հաշվի ենք առնում, որ մեզ հետևում են թե՛ մեր հակառակորդները, թե՛ միջազգային ԶԼՄ-ները, որոնք հանրային կարծիքի վրա ունեն լուրջ ազդեցություն։ Չպետք է տուրք տալ ադրբեջանական քարոզչությանը»,- ասաց մեր զրուցակիցը։

Շահան Գանդահարյանը նշեց, որ Լիբանանում ֆինանսական և տնտեսական սուր ճգնաժամ է, և այդ իրավիճակից դուրս գալու համար դեպի Հայաստան տեղաշարժի միտում է նկատվում։

«Հայաստանը որոշ լիբանանահայերի համար դիտվում է որպես այլընտրանք։ Շատացել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմումները, անշարժ գույք ձեռք բերելու փորձերը։ Կան ուսանողներ, որոնք ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում։ Ես չէի ասի, իհարկե, թե խուճապային մթնոլորտ է տիրում, սակայն, կապված Լիբանանի ներքաղաքական անորոշության և ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, կա ձգտում՝ գալու Հայաստան»,- ասաց Շահան Գանդահարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում