Փետրվարի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Հանդիպման նպատակն էր աշխատանքային-գործնական մթնոլորտում քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը, ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:
Քննարկման ընթացքում երկուստեք կարևորել են միության համագործակցությունը պետական մարմինների հետ:
Քննարկվել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման հնարավորությունները, մասնավորապես, կապի ծրագրային ապահովման, անտառային հրդեհների և սեյսմիկ քարտեզների մոնիթորինգի վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են նաև ԱԻՆ աշխատողների վերապատրաստման, կրթության և աշխատուժի զարգացմանն առնչվող հարցերի:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ֆ. Ցոլակյանը նշել է, որ հանդիպումները կլինեն շարունակական և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի միջոցով կկարողանան առավել արդյունավետ լուծումներ տալ առկա խնդիրներին: