Փաշինյան-Ալիև բանավեճի վերաբերյալ հնչում են խիստ տարբեր գնահատականներ՝ կախված նրանից, թե որ ճամբարի ներկայացուցիչներն են դրանք հնչեցնում և ինչ ակնկալիքներ ունեին այդ բանավեճից: Հանդիպման ձևաչափը նոր էր: Այս հանդիպումն արդյո՞ք ինչ-որ բան տվեց կողմերին՝ մասնավորապես հայկական կողմին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետ Էդգար Վարդանյանը նշեց, որ այս հանդիպումը կարևոր էր, բանավեճն աննախադեպ էր և ինչ-որ առումով ցույց էր տալիս Հայաստանի նոր իշխանության մոտեցումը, միջազգային ասպարեզում խնդիրներին նոր դիտանկյունից հետամուտ լինելը:
«Այս հանդիպումը կարևորվեց նաև նրանով, որ փաստացի փորձ արվեց ներկայացնել կողմերի մոտեցումները այն սկզբունքների վերաբերյալ, որոնք կարծես թե առաջարկվել են միջնորդների կողմից: Նաև հնարավորություն կար տեսնելու, թե միջազգային հանրությանը, փորձագետներին ինչն է հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է, թե կողմերն ինչքանով են պատրաստ քայլերի անելու և արդյոք հնարավորություն կա հաջողությունների հասնել խնդրի լուծման հարցում»:
Քաղաքագետի խոսքով՝ միջազգային հանրությունը տեսավ, որ Ն. Փաշինյանը կարծրացած դիրքորշում չունի և պատրաստ է թարմություն մտցնելու գործընթացի մեջ և առաջարկներ ներկայացնելու:
Սուրեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ այս հանդիպման ձևաչափը այնքան էլ հաջող չէր Արցախյան խնդրի կարգավորումից խոսելու համար: Քաղաքագետի խոսքով՝ հանդիպման ընթացքում որևէ նոր բան չասվեց:
Մանրամասն՝ տեսանյութում: