Twitter-ում Տրիպոլի նավահանգստում թուրքական նավի վրա հարձակման մասին լուրեր են շրջանառվում: @Conflict-ը գրում է նավի հրետակոծության մասին ՝ տեղադրելով լուսանկարներ դեպքի վայրից:
Նավի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ֆեդմարշալ Հալիֆ Հաֆթարի լիբիական ազգային բանակը՝ հայտնում է Al Arabiya-ը: Բանակի լրատվական կենտրոնից հայտնել են, որ նավը տեղափոխում էր զենք և զինամթերք:
Հարձակման փաստը հաստատել է նաև Լիբիայում ՄԱԿ-ի դեսպան Հասան Սալամեն՝ հայտնում է Reuters-ը: