«Այո-ն շռնդալից հաղթանակ է տանելու։ Խորհրդարանի ընդդիմությունը խնդիր է ունեցել իշխանությանը որևէ կերպ հակադրվել, սակայն հաշվի են առել նաև, որ Ոչ-ի առաջնորդությունը առաջ տանելը քաղաքական ինքնասպանություն է լինելու։ Իրենց ելույթներից ես տեսնում եմ, որ իրենք կողմ են հանրաքվեի անցկացմանը, սակայն ֆորմալիստական իբրև թե իրավական թերություններին հղում անելով՝ զերծ են մնում հանրաքվեի որևէ տիպի քարոզչությամբ զբաղվելուց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։