Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի ելույթի ընթացքում անսպասելիորեն միացրել են ԽՍՀՄ օրհներգի ձայնագրությունը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է օրենսդիր մարմնի YouTube ալիքով:
Նշվում է, որ ընդդիմադիրները դեմ են գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի նշանակմանը, որ նախկինում նույն պաշտոնից հեռացվել է դեռահասների մահվան գործի պատճառով:
Շոթաձեի դեմ հանդես եկողները պաստառներով և բարձրախոսներով փորձել են ներխուժել լիագումար նիստերի դահլիճ: Բարձրախոսով հնչել է խորհրդային օրհներգը:
Տալակվաձեն ընդդիմության տեսակետը համարել է խորհրդանշական, քանի որ հենց այդ ժամանակ նա խոսել է «բռնազավթման թեմայից և նախորդ իշխանությունների սխալների մասին»: