Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ավտոկայարանում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդել է SANA գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Բաբ Մսալայի շրջանում: Ենթադրվում է, որ ավտոբուսի կայարանում տեղադրվել է պայթուցիկ սարք:
Ըստ որոշ տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մարդիկ վիրավորվել են:
«Վիրավորվել են հինգ քաղաքացիական անձինք»,- տեղեկացնում է գործակալությունը:
Դեպքի այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում: