Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆինանսական համաձայնության է հասել կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
25 տարվա ամուսիններն ապահարզանի մասին հայտարարել են 2018 թվականին: Ուիլերը Ջոնսոնի երկրորդ կինն է, զույգն ունի չորս երեխա:
Այժմ Ջոնսոնը Դաունինգ սթրիթում ապրում է իր 31-ամյա ընկերուհու՝ Քերի Սայմոնդսի հետ: Հայտնի է, որ 55-ամյա Ջոնսոնի և Սայմոնդսի հարաբերությունները շարունակվում են ավելի քան մեկուկես տարի, այդ սիրավեպը դարձել է կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության պատճառը:
Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է ամուսնանալ Սամոնդսի հետ ապահարզանի իրավաբանական ընթացակարգի ավարտից հետո: