ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն: Այս մասին փետրվարի 18-ին խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերից հետո ԶՈՒ-ում սպասվող փոփոխությունների մասին լուրերին:
«Կադրային փոփոխություններ կլինեն, որոնց պաշտոնական հրամանագրերը կհրապարակվեն»,- ասաց Դավթյանը: