Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն ասում է՝ Սահմանդրական դատարանում ճգնաժամ չկա:
«Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա», – ասել է նա
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասել է. «Դուք իրեն էդ հարցով դիմեք»:
Նա նշել է, որ մի քանի անգամ հանդիպել է Գրիգորյանին և որպես ավագ դատավոր խորհուրդներ տվել: