ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ բանակում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ արտոնյալների առկայությանը:
Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում արտոնյալներ չունենալու ուղղությամբ, նա պատասխանեց. «Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ և հաշվառումներ ունենք, տանում ենք, կոնկրետ ինչ աշխատանքներ՝ ես մանրամասն ներկայացրի հանձնաժողովին, չեմ ուզում բացել այն ռազմավարությունը, որ տանում ենք»: