Բանակի խնդիրները յուրաքանչյուրիս վերաբերող անվտանգության խնդիրներ են, և դրանց լուծումից է կախված, թե ինչպես մեր երկիրը կլուծի իր մնացած խնդիրները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբագրության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի խոսքերին, թե սպասվում են պաշտոնանկություններ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պաշտոնանկությունները վատ բան չեն, դրանք առողջացնող ու սթափեցնող դրսևորումներ ունեն։ Մենք ունեցել ենք եւ՛ հաջողված փետրվարներ, եւ՛ անհաջող, ունենք նաեւ այսպիսի փետրվար, որը կարելի է անվանել ինքնասպանությունների կամ ինքնասպանությանը հասցնելու դրսեւորումների առումով շատ սուր ամիս։