Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Նոր սկզբունքներ Արցախի հարցում. ո՞վ է առաջին համարձակը

Հայաստանի հանրությունը շարունակում է քննարկել Մյունխենում Փաշինյան-Ալիև բանավեճ-քննարկումը, դրա, այսպես ասած, շահեկան կամ ոչ շահեկան կողմերը: Իհարկե, այդ քննարկումները, ինչպես միշտ, ուղեկցվում են մանիպուլյացիայի, նենգափոխումների առատ հոսքով: Դրան զուգահեռ՝ կառավարող մեծամասնության ներկայացուցիչներն ու համակիրները հրապարակ են բերում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա խոսում է 7 շրջան հանձնելու պատրաստակամության մասին, ընդ որում՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման:

Դրա ֆոնին Հայաստանի վարչապետ Փաշինյանը առաջ է քաշում «մյունխենյան սկզբունքներ» եզրը՝ Մյունխենի հանդիպումից հետո ֆեյսբուքյան գրառումով ներկայացնելով 6 կետեր, որոնք փաստացի հայկական նոր մոտեցումն են Արցախի հարցում. 1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Ահա այն, ինչ պետք է քննարկի Հայաստանի հանրությունն ու հասարակական-քաղաքական միտքը՝ «մյունխենյան սկզբունքները»: Ընդունելի՞ են դրանք հանրության համար, եթե ոչ, ապա ի՞նչ առարկությամբ և հետևաբար՝ փոխարինող կամ լրացնող ի՞նչ կետերով: Քննարկել պետք է հենց դա, ոչ թե Մյունխենի բանավեճը, Փաշինյանի անգլերենը, Ալիևի ծիծաղը կամ ոտքերի ու ձեռքերի դասավորությունը: Ընդ որում, մեծ հաշվով ներկայացված վեց կետերը կարող են լինել յուրօրինակ մարտահրավեր հայաստանյան քաղաքական ուժերի համար, ինչպես մեծ մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը դրական իմաստով մարտահրավեր նետեց Արցախի նախագահի թեկնածուներին:

Հայաստանի որևէ քաղաքական ուժ դեռևս չի արձագանքել «մյունխենյան սկզբունքներին», այդ թվում՝ նրանք, որոնք առավել ևս բանակցել են մադրիդյան կոչված սկզբունքների շրջանակում, որոնք ընդունվել են 2007 թվականի վերջին: Այդ իմաստով իհարկե հարմար է քննարկել Մյունխենի բանավեճը, ոչ թե արձագանքել «մյունխենյան սկզբունքներին»: Որովհետև բանավեճ քննարկելը առավելագույնը պարունակում է քարոզչական դիմակայության ռիսկ, երբ ընդդիմախոսներին կառավարող մեծամասնությունը կհիշեցնի հենց այն, ինչ քննարկում էր, օրինակ, Սերժ Սարգսյանը, կամ ինչ քննարկել են Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ տարբեր անուն կրող փաթեթներով:

Մինչդեռ քննարկել նոր սկզբունքները և հայտնել դրանց համաձայնություն կամ անհամաձայնություն՝ կոնկրետ այլընտրանքի տեսքով, նշանակում է ստանձնել պատասխանատվություն շատ կոնկրետ դիրքորոշման ու բովանդակության համար: Ո՞ր ուժն է լինելու առաջին համարձակն այդ իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում