Diamond Princess նավից տարհանված և ԱՄՆ վերադարձած 328 ամերիկացիներից 14-ի մոտ Covid-19 կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդել է The Washington Post-ը: Տեղեկությունը հաստատել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտըև առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը:
Հրատարակությունը նշում է, որ նրանց վերադառնալուց հետո ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 29-ի: Թերթի տվյալներով, ուղևորներին հետազոտել են նավը լքելուց հետո:
The Washington Post-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Diamond Princess նավում կորոնավիրուս է հայնաբերվել 44 ամերիկացու մոտ, նրանք մնացել են բուժման Ճապոնիայի հիվանդանոցներում: