Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Վանեցյանի «դասալիքային» PR-ը. «պատիվ ունե՞մ, թե՞ չունեմ»

Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է։ Հաջորդը. չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ մտնելու զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են։ Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրահեղ դժվար է, երբ զորքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները և հերոսության ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաև նախկինում, և իմ վերաբերմունքը դրա հանդեպ միշտ բացասական է։ Բանակն անձնական PR-ի համար երբեք չի կարելի ծառայեցնել։ Սա հատված է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարցազրույցից, որը հրապարակվել է «Առավոտ»-ում։

Առաջին տպավորությամբ՝ Վանեցյանն ասել է անվիճարկելի ճշմարտություն, համենայնդեպս՝ տեղեկատվությունից կտրված հասարակության համար այս խոսքերը միանգամայն «ընկալելի» են։ Թերևս այդ լսարանի համար էլ ԱԱԾ նախկին տնօրենը խոսում է՝ «ակադեմիական» հարցազրույցի ձևաչափում խուսափելով «անհարմար» հարցեր լսելու նեղությունից։

Նախ՝ կարևոր մի հանգամանք. այդպես էլ չգտա Վանեցյանի՝ նախկինում տված որևէ հարցազրույց, որտեղ նա դատապարտել է բանակի հաշվին PR անողներին, ու առհասարակ տհաճ է, երբ միայն հեղափոխության շնորհիվ հասարակությանը հայտնի դարձած մեկը փորձում է կեղծ պատրանք ստեղծել, թե իբրև նախկինում էլ քաղաքական դիրքորոշում կամ հրապարակային կարծիք է ունեցել։ Այդպիսի բան չի եղել նույնիսկ այն փուլում, երբ Վանեցյանն արդեն ԱԱԾ տնօրեն էր. նա ինքնուրույն ֆիգուրի համբավ չի ունեցել ու կատարել է բոլոր այն հրամանները, որոնք տրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սա բնական է ու բխում է օրենքից, խնդիրն այլ տեղ է՝ անբնական է, որ պաշտոնանկության բերումով ընդդիմադիր դարձած Վանեցյանը փորձում է հանրությանն ապացուցել անապացուցելին, թե իբրև «դիսիդենտ» է եղել հեղափոխության թիմում։

Հասկանալի չէ՝ Վանեցյանն ինչ է հասկանում «դասալիք» ասելով։ Կառավարությունում ու խորհրդարանում չծառայածներ անշուշտ կան, ու դրանք եղել են Երրորդ հանրապետության գրեթե բոլոր իշխանություններում։ Սակայն առնվազն տարակուսելի է, որ նման բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, իրավական գիտելիքների պաշար ունեցող մարդը նույնացնում է «դասալիք» ու «չծառայած» կատեգորիաները։ Իշխանության մեջ հաստատապես չկան մարդիկ, ովքեր դատվել են դասալքության համար, ու նրանք հիմա կարող են դատի դալ Վանեցյանին՝ զրպարտելու համար։ Ի դեպ, խնդիրը իրավական հարթություն տեղափոխելն ամենևին էլ դատապարտելի չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նույն Վանեցյանը դատի է տվել, օրինակ, «Հայկական ժամանակ»-ին՝ իրեն զրպարտելու համար։

Բայց նույնիսկ այս ամենը չէ Վանեցյանի հարցազրույցի հիմնական աբսուրդը։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այսօրվա կառավարությունում և խորհրդարանում «դասալիքներ» են, ապա նրանց Վանեցյանը չափազանց շատ է հարգել, անգամ մի քանի ամիս առաջ՝ ԱԱԾ տնօրենի կարգավիճակում, նրանց հերթով «պատիվ» է առել՝ փաստորեն նպաստելով վերջիններիս PR-ին։ Ստացվում է՝ Վանեցյանը զբաղված է ինքնաքննադատությամբ։

Ընդհանրապես դժվար է հասկանալ մարդկանց, որոնք քաղաքականությամբ են զբաղվում՝ առանց քաղաքականության մասին տարրական պատկերացումների, որոնք իրենց հասարակական ճանաչելիությունը շփոթում են բարձր վարկանիշի հետ։ Վերջում՝ մի խորհուրդ պաշտոնաթող գեներալին. չի կարելի պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած օպերատիվ տեղեկատվությունը մանիպուլացնել ու ներկայացնել որպես քաղաքական դիրքորոշում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում