Diamond Princess նավի այն ուղևորները, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել կկարողանան լքել նավը փետրվարի 19-ից: Այս մասին կառավարության նստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն:
«Մենք ակնկալում ենք, որ հետազոտությունների դրական արդյունքներ ցույց չտված ուղևորները կկարողանան նավից իջնել փետրվարի 19-ից: Ենթադրվում է, որ մինչև ամսի 21-ը նրանք բոլորը դուրս կբերվեն նավից»,- նշել է նա: Կատոն նաև ընդգծել է, որ մինչև փետրվարի 17-ը Diamond Princess-ի բոլոր ուղևորները արդեն հանձնել են կորոնավիրուսի բացահայտնման անալիզները: