Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կստանձնի Թելման Թադևոսյանը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Թելման Թադևոսյանը:
«Հարգելի ընկերներ,հարազատներ և գործընկերներ, սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Հ.Մարությանին՝ նման վստահության համար»,-նշել է Թելման Թադևոսյանը:
2018թ. հոկտեմբերից նա նշանակվել էր Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար: