Նոյեմբերի 23-ին ԱԳՆ-ում անցկացվեց հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Մանասարյանն ու Կարինե Ղազինյանը և ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի պատասխանատուները:
Խորհրդակցությանն անդրադարձ կատարվեց ՀՀ արտաքին քաղաքական բնագավառի վերջին զարգացումներին, քննարկվեցին Հայաստանի միասնական արտաքին քաղաքականության իրականացմանը, գերատեսչությունների արտաքին կապերի համակարգմանն առնչվող հարցեր: