Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 31-րդ դեպքը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՆ առընթեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին։
Այսպես, կորոնավիրուսով վարակվել է Հարավային Կորեայի 61-ամյա բնակչուհին, որն արտասահման չի գնացել և այլ հիվանդների հետ կոնտակտի մեջ չի մտել։
Կինը հետազոտվել է Տեգու քաղաքի առողջապահության հասարակական կենտրոնում։ Ներկայումս նա կարանտինի մեջ է գտնվում։
Նշվում է, որ սա Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքն է, երբ հիվանդության փոխանցման ճանապարհը հայտնի չէ։
Վերջին տվյալներով երկրում բուժում է ստանում 21 մարդ, տասն արդեն առողջացել են, ևս 957-ը հետազոտվում են։