Ալմաթիում երկու ծայրահեղականի են ձերբակալել, որոնք մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում ահաբեկչություններ էին նախապատրաստում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ազգային անվտանգության մամլո ծառայությանը։ Կասկածյալները ձերբակալվել են փետրվարի 14-ին։
ԱԱԾ-ի աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել կասկածյալների բնակության վայրում, որտեղ ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերել, դրանք պատրաստելու բաղադրիչներ, սառը զենք, սմարթֆոններ՝ հարձակման ենթադրյալ օբյեկտների ֆոտո և տեսանկարահանումներով։
Հետաքննության տվյալներով, ձերբակալվածները ահաբեկչական գործողություններ են նախապատրաստել Ղազախստանում։
Հարուցվել են քրեական գործեր ահաբեկչություն նախապատրաստելու և քարոզելու փաստերի առթիվ։