Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

«Ունենալու ենք դեպի ստվեր միտված ՓՄՁ»․ նոր գլխացավանք տնտեսվարողների համար

«Բիզնեսն աճում միայն ու միայն ազատ պայմաններում, շատ խիստ վերահսկողության դեպքում կունենանք դեպի ստվեր միտված ՓՄՁ, ինչն ունեցել ենք մինչ այսօր և դրա միակ պատճառ եմ համարում օրենսդրական դաշտի օլիգարխիային ծառայելու միտվածությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը։

Վերջինիս տեղեկացմամբ՝ այսօր ՓՄՁ  սեկտորը հայտնվել է մի նոր խնդրի առաջ․

«Երկար տարիների պայքարի արդյունքում հասել էինք  շրջանառության հարկի շեմը  մինչև 115 միլիոն դրամի  բարձրացման, սակայն այդ խառնաշփոթի մեջ  բաց  էինք թողել  նախկին շեմին համապատասխանեցված ՀԴՄ կտրոնի վրա ապրանքների ԱՏԳ (ապրանքանիշերի դասակարգման համարանիշ) ծածկագրերի տպագրման պահանջը։ Հիմա, ըստ օրենքի, ԱՏԳ կոդերը պետք է տպեն նախորդ տարում 58․5  միլիոն դրամի  շրջանառությունն անցած տնտեսվարողները, այսինքն՝  այս դրույթը մնացել է  ՓՄՁ-ի վրա՝ անհնար դարձնելով դրանց սպիտակ դաշտ բերելու և աճ ապահովելու նկրտումները։

Ենթադրենք տնտեսվարողը  մեկ գնորդին 10 ապրանք է վաճառում, ապա նա այդ բոլոր 10 ապրանքների համար էլ առանձին-առանձին ԱՏԳ կոդերը պետք է տպի, իսկ  դա կարող է արվել  հատուկ վաճառքի  ծրագրի միջոցով, որը պետք է գնես, իսկ դրա արժեքը՝ սարքերը ներառյալ  250-300 հազար դրամ է, այսինքն՝ սա  հավելյալ ծախս է տնտեսվարողի վրա, բացի  դրանից՝  ինչ-որ մեկը պետք է այդ վաճառքի  ծրագրի մեջ ապրանքներն անընդհատ մուտք ու ելք անի ու  համակցի ՀԴՄ սարքի ծրագրի հետ, որպեսզի այդ ծրագիրը ճիշտ աշխատի, սա էլ իր հերթին մի հոգի աշխատակցի ավելացում է նշանակում կամ  այս ամենից խուսափելու համար՝ կա երկրորդ տարբերակը՝  ամեն անգամ ինչ-որ ապրանք վաճառելիս՝ ձեռքով այդ ամենը ՀԴՄ սարքի վրա հավաքելն է, ինչը մոտ 20-30 րոպեանոց գործ է, բայց բոլորս էլ հասկանում ենք չէ, որ հաճախորդը  չի կանգնելու այդքան սպասի՝ մինչև խանութի աշխատակիցն այդ ամենը ձեռքով մեկ առ մեկ հավաքի ու ՀԴՄ կտրոն տպի տա, այսինքն՝ սա հավելյալ գլխացավանք է  դառնում տնտեսվարողի վրա։ Հիմա, պատկերացնենք բակային մի հատ փոքրիկ խանութ է, որտեղ հենց սեփականատերն է  վաճառողը կամ տոնավաճառում 2 քառակուսի մետրանոց տարածքում վաճառող կինը կանգնած  ձեռքով այդքանը հավաքում է, որ  կտրոն տպի տա, որովհետև գումարը չի բավարարում, որ այդ ծրագիրն առնի ու արագ-արագ դրա միջոցով կարողանա այդ ամենն անել, բա հիմա այդ մարդիկ ի՞նչ անեն,  ինչպե՞ս այս հարցը լուծեն»,-ընդգծեց Գրիգորյանն ու միևնույն ժամանակ հավելեց նաև․

«Ինչպես բոլորս համոզվել ենք՝  ո´չ օրենքի այս պահանջը, ո´չ էլ նույնիսկ դրոշմապիտակները մեծ մասամբ ստվերի վերացմանն այդքան էլ չնպաստեցին և ուղղակի գլխացավանք դարձան տնտեսության համար։
Մեր տնտեսության հիմնական ստվերը մնում է սահմանից չհայտարարագրված ապրանքների ներմուծումն ու հետագա իրացումը, ինչպես նաև իրականությանը չէր համապատասխանում խոշոր բիզնեսում  ստվերի բացակայությունը։ Օրենքի այս դրույթը նպաստելու է շեմը հատելուց հետո նոր իրավաբանական անձ գրանցելուն, և դա նորմալ է, քանի որ ՓՄՁ-ի համար այս դրույթն անտանելի և խիստ ծախսատար է։ Ասածս  պրակտիկ փորձով հիմնավորել եմ նաև Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ, երբ նա վերահսկողության հանձնաժողով խմբին ուղարկել էր իմ խանութ՝ այս ամենը ստուգելու ու անձամբ համոզվելու համար, եթե ներկայիս կառավարությունում ցանկություն ունեն, ապա կարող են ուսումնասիրել ու  իրենք նույնպես կհամոզվեն»։

Հարցին՝  ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել այս ուղղությամբ, հնարավո՞ր է հանդիպեք համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ առկա խնդիրը քննարկելու և լուծման տարբերակներ գտնելու համար,  Սամսոն Գրիգորյանը պատասխանեց․

«Կառավարությունն  ինքը պետք է լուծման եղանակներ գտնի, մենք՝ որպես տնտեսվարողներ, բարձրաձայնում ենք պրոբլեմի մասին, որպեսզի  վաղը փաստի առաջ միայնակ կանգնած  չմնանք։

Բիզնեսն ինքը շատ վատ ձևով սրա դեմ կպայքարի, այսինքն, երբ հատի արդեն 58 միլիոնի շեմը, ապա  կսկսի ուղղակի ՀԴՄ կտրոն չտպել, թաքցնել շրջանառությունը, արդյունքում  կստացվի, որ փոխանակ այնպես անենք, որ ստվերը  կրճատվի, հակառակը՝ բիզնեսին մղում ենք սև դաշտում գործելու՝ իր բացասական բոլոր հետևանքներով։ Երբ հունվարի 1-ից Հարկային նոր օրենսգիրքը մտավ ուժի մեջ՝ այս դրույթն այնտեղ ներառված չէր, հիմա կարծում եմ, որ գոնե պետք է լրամշակումներ անեն և այս խնդիրը նույնպես նկատի  առնեն, հակառակ  դեպքում՝ կրկնեմ  բիզնեսը դե ֆակտո փորձելու է շրջանցել սա, ցույց չտալ իրական շրջանառությունն ու թաքցնել ըստ այդմ գոյացող հարկերը,  որի դեմ այս կառավարությունը պայքար է հայտարարել։ Վնասից բացի սա որևէ օգուտ չի տալու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում