Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Բանակը պահանջում է հենց դա. շահարկումների մյուս երեսը

Այլևս ակնառու է, որ տարեսկզբից բանակում, այսպես ասած, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահերի վիճակագրությունը, հանրության համար միանգամայն արդարացիորեն ու հիմնավոր կերպով դառնալով լուրջ մտահոգության առարկա, քաղաքական նկատառումներով շահարկումների առարկա է դարձել մի շարք շրջանակների համար: Ընդ որում, նաև ակնառու է, որ այստեղ ընթանում է «մարտ առանց կանոնների» և, այսպես ասած, բազմակողմանի մարտ: Ընդ որում, հաճախ դա թաքցվում է նաև մտահոգությունների ներքո, թեև անհաջող: Այդ ամենի տակ կորչում է բուն խնդիրը և այն լուծելու կենսական անհրաժեշտության շուրջ նույնքան անհրաժեշտ քննարկումը, որ պետք է ծավալվի հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում: Միաժամանակ, այստեղ անհրաժեշտ են կարևոր հարցադրումներ և ուղենիշներ՝ մինչև բովանդակային կողմին անցնելը:

Այն, որ գրեթե բոլորն են հայտնում մտահոգություն, լիովին հասկանալի է: Բայց զուտ մտահոգված լինելն ինքնին չպետք է հիմք դառնա քննարկումներին ներգրավվելու և «հեղինակավոր եզրակացություններ» հանրայնացնելու համար: Որովհետև դիլետանտիզմը, անտեղյակությունը, իրողությունների խորքը չպատկերացնելը, զուտ զգայական և հուսահատ պոռթկումների վրա կառուցված մտահոգություններն ու կոչերը որևէ կերպ ավելի արդյունավետ չեն, կամ պակաս վնասաբեր չեն, քան շահարկումները: Պարզապես տվյալ դեպքում՝ ի տարբերություն շահարկումների, այդ ամենը չունի խնդիր բարոյականության հետ, և մարդիկ իսկապես խիստ մտահոգ են առանց որևէ հետին մտքի կամ շարժառիթի: Սակայն, միևնույն է, բանակը, լինելով չափազանց նուրբ, զգայուն օրգանիզմ, այն էլ փաստացի պատերազմող բանակը, պահանջում է խստագույն մասնագիտացված, փաստարկված, տրամաբանված մոտեցումներ՝ անգամ նախնական քննարկումների մակարդակում: Ի վերջո պետք է արձանագրել մի պարզ բան: Հանրային արձագանքները և կոչերը լսում են, տեսնում են, կարդում են նաև բանակում՝ ամենատարբեր աստիճաններում, գեներալներից մինչև սպայական միջին ու կրտսեր հրամկազմ, զինծառայողներ, ավագներ, սերժանտներ:

Ըստ այդմ՝ «դրսում» որևէ կարծիք կամ կոչ անելիս, դրսում որևէ տրամադրություն ստեղծելիս հարկ է մտածել, թե դա ինչպես են ընկալելու նրանք, ինչպիսի տրամադրություն ու մտայնություն է ձևավորվելու նրանց մոտ, ինչպիսի սպասում է ձևավորվելու նրանց մոտ: Այստեղ հարկավոր է հստակ գիտակցել, պատկերացնել, որ արձագանքների մի զգալի մաս ունի այնպիսի բնույթ, պարունակում է իրավիճակի գնահատման և լուծումների այնպիսի կոչեր, որոնք, կամա թե ակամա, ողբերգության զոհի «դիմաց» «մեղադրյալի» կարգավիճակում են դնում ոչ թե կոնկրետ հանցագործության համար կասկածյալների սահմանափակ շրջանակ, այլ հենց ամբողջ բանակը: Դա չափազանց նուրբ պահ է, և այդ մասին պետք է մտածել, որովհետև խոսքը ազգային անվտանգության մասին է: Ի վերջո, բանակը միջին վիճակագրական պետական հաստատություն չէ, որտեղ հնարավոր է փոխել մի քանի կադր, վարչության պետ և այլն, ու շարունակել աշխատել՝ թեկուզ որոշակի թերացումներով լեցուն անցումային փուլով:

Բանակը այն է, ինչ կա, իր մի կողմից, այո, արատավոր խնդիրներով, բարքերով, որոնց մի մեծ մասը գալիս է հանրությունից, կուտակվում ու գեներացվում փակ միջավայրում, մյուս կողմից, սակայն, իր հերոսությամբ, պատերազմի իր փորձով, հաղթողի իր հոգեբանությամբ: Այո, շատ հաճախ այդ հանգամանքները բերում են որոշակի «սինդրոմների», երբ կռվում հերոսական բանակը կարող է զորանոցում աչքի ընկնել հակառակ երևույթներով ու արժեքներով, բայց հենց այդ հանգամանքն է նաև, որ պահանջում է չափազանց նուրբ մոտեցում, չափազանց մեծ ուշադրություն, բացառելով որևէ սիրողական մակարդակի միջամտություն: Ժամանակակից տեղեկատվական միջավայրում դա բարդ է, շատ բարդ, բայց այլընտրանք չկա: Հակառակ պարագայում, մենք եղած խնդրին կավելացնենք ևս մեկը՝ չլուծելով մյուսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում