Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Լարսի անցակետում ռուս «գաիշնիկ»-ները կաշառք են պահանջում խցանման մեջ մնացած վարորդներից՝ արտահերթ անցակետ հասցնելու համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սակայն ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Մինչ այդ գրեթե 17 օր Լարսի անցակետը փակ էր, ահռելի կուտակումներ էին, և խցանման մեջ մնացած վարորդների խոսքով՝ բեռնատարների կուտակումները  հասնում էին Վրաստանի տարածք։ Վարորդների խոսքով՝ ներկայումս էլ, երբ ձյուն չկա, ճանապարհը բաց է, էլի խնդիրներ կան։ Այդ խնդիրներն էլ հարուցում են ռուս պետավտոտեսուչները։ Նրանք արհեստական խոչընդոտներ են առաջացնում և, առիթից օգտվելով, որ կուտակում է, բեռնատարներից գումար են պահանջում, որից հետո շրջանցելով կուտակումը՝ գումարը վճարած վարորդին ուղեկցում են մինչև անցակետ:

«Գաին փողը վերցնում ա, կողքով ուղեկցելով բեռնատարին՝ հասցնում ա տամոժնի։ Փող կա՝ կարաս անցնես, փող չկա՝ պետք ա սպասես»,- ասաց մեր զրուցակից վարորդը, ով ևս վերջին օրերին այդ կուտակումների մեջ  է եղել և ականատես է եղել այդ կոռուպցիոն դրսևորումներին։ Նրա խոսքով՝ ռուս ճանապարհային ոստիկանները  ունեն նաև սահմանված գին։ Եթե բեռնատարը բեռնված է փչացող սննդով, ապրանքով, ապա վարորդից  պահանջում են 10 հազար ռուբլի, իսկ եթե բեռնված է ցորենով և այլ չփչացող ապրանքով, ապա պահանջում են 5 հազար ռուբլի։

«Վարորդներ կան, որ տալիս են, մարդիկ չեն դիմանում 10-17 օր բեռնատարի կաբինկում քնելուն։ Ու մեկ էլ հիմնականում տալիս են էն վարորդները, ովքեր անհատ են, մի մեքենայով են, բայց եթե ֆիրմա է, ապա ձեռք չի տալիս 30-40 մեքենայի համար էդքան փող տալ. դա արդեն անդրադառնում է ապրանքի ինքնարժեքի վրա»,- ասաց մեր զրուցակից վարորդը՝ նշելով, որ ռուս պետավտոտեսուչների կողմից  կաշառք պահանջելու այս դեպքերը այս տարվա մեջ առաջին անգամ են: «Բայց դե մենք արդեն 4 տարի է՝ տառապում ենք այս ճանապարհի, ռուս ազգի ու էդ անցակետի ձեռքը»,- ասաց մեր զրուցակիցը։

Երեկ անգամ Լարսի անցակետում մինի ակցիա է կազմակերպվել, մոտ 40 վարորդ բողոքել են տեղի ունեցողի հետ կապված, դեպքի վայր են ժամանել տարածաշրջանի ոստիկանապետը և այլ ոստիկաններ, ու այդ պահին մոտ 10-15 մեքենա առանց խոչընդոտի անցել է  անցակետը, սակայն նրանց հեռանալուց հետո կրկին տեղի ճանապարհային ոստիկանները նույն կերպ են վարվել՝ փողը կտաք՝ կանցնեք, չեք տա՝ ճանապարհը փակ է։

Նշենք, որ Լարսի անցակետում առաջացող այս մշտական խնդիրների ֆոնին ՀՀ կառավարությունը քննարկում է ռուսական կողմից լաստանավեր ձեռք բերելու խնդիրը, որպեսզի այս ծանրաբեռնվածությունը էապես թուլանա։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ, այո, Ռուսաստանում երկու լաստանավ կա, վաճառվում են, որոնցից մեկն արժի 3 միլիոն դոլար, բայց դրանց տեխնիկական և այլ նկարագիրները Հայաստանի համար պարզ չեն, որպեսզի վերջնական որոշում կայացվի՝ գնել դրանք, թե ոչ։

Մեր դիտարկմանը՝ մոտավոր պատկերացում կա՞ արդեն, թե երբ կունենանք այդ լաստանավերը կամ դրանցից մեկը, նախարարը պատասխանեց. «Կունենանք այն ժամանակ, երբ դրանց տեխնիկական տվյալները մեզ ձեռք կտան։ Եթե ձեռք չտան, ապա չենք ունենա, գոնե դրանք ձեռք չենք բերի և կփնտրենք ուրիշները»։

Հիշեցնենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լաստանավերի ձեռք բերման խնդրին անդրադարձ էր կատարել նաև փետրվարի 12-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ հանդիպման ժամանակ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր՝ կապված ինչպես երկաթուղային այլընտրանքի, այնպես էլ Սևծովյան նավահանգստում լաստանավերի ձեռք բերման հնարավորությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում