«Ես չեմ կարծում, որ սա դիվերսիա է և ընդհանրապես ես չեմ կարծում, որ բանակն այն թեման է, որտեղ մենք պետք է առաջնորդվենք դավադրությունների տեսությամբ: Այն, ինչ այսօր կատարվում է բանակում, ուղղակի զարհուրելի է: Միայն վերջին 13 օրվա ընթացքում ութ զոհ…երբ ծանոթանում ես կոնֆլիկտի պատճառին, հասկանում ես, որ մի աննշան խնդրից կարող է ծագել կոնֆլիկտ, որը կարող է ավարտվել սպանությամբ կամ ինքնասպանությամբ»,-անդրադառնալով բանակում զոհերին՝ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ քանի դեռ կան բանակում պանյակտեք, որևէ օրենք այս հարցը չի կարգավորելու: